Ինչպես փոխանցում է մոսկովյան մեր աղբյուրը, տարածաշրջան այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր թղթապանակում ունեցել է երեք առաջարկությունից բաղկացած փաթեթ։ Առաջինով նախատեսված է հրադադարի ռեժիմի պահպանում, զոհվածների և ռազմագերիների փոխանակում, երկրորդով` մադրիդյան սկզբունքների հիման վրա հարցի կարգավորում և խաղաղապահների տեղակայում, իսկ երրորդով առաջարկվում է համընդհանուր խաղաղության պայմանագրի ստորագրում, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում։ Այս երեք առաջարկները Մեդվեդևը ներկայացնում է երեք համանախագահող երկրների անունից։ Մեր աղբյուրի հավաստմամբ` առաջարկությունների քննարկման վերջնաժամկետը սեպտեմբեր-հոկտեմբերն է, իսկ նոյեմբերին նախատեսվում է նոր եռակողմ հանդիպում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ